Գրքեր
Հարց 92 – Քրիստոսի ծննդյան ժամանակի ընծայաբեր մոգերն արդյո՞ք ճշմարտապես թագավորներ էին:

Պատասխան – Քանի որ ավետարանիչը թագավոր անվամբ չի հիշատակում, ուստի այս պատճառով ոմանք ասացին, թե թագավոր չէին: Սակայն նրանց թագավոր լինելը հաստատվում է սուրբ մարգարեների վկայությամբ. «Թագավորները գալու են դեպի քո լույսը, հեթանոսները՝ դեպի քո լույսի փայլը» (Եսայի 60:3): Իսկ Դավիթն ասում է. «Հնդիկները ծնկի թող գան նրա առջև, և նրա թշնամիները հող ուտեն: Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան, Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան» (Սաղմ. 71:9-10): Սուրբ Գիրքը, Թարսիսի թագավորներ ասելով, նկատի ունի ծովեզերյա նահանգների թագավորներին: Այստեղից երևում է, որ այն մոգերը թագավորներ էին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․