Գրքեր
Հարց 137 – Մարկոս Ավետարանիչն ասում է, որ երբ մատնության գիշերը հրեաները բռնած տանում էին մեր Փրկչին, «մի երիտասարդ գնում էր Նրա հետևից՝ իր մերկ մարմնի վրա մի սավան գցած» (Մարկ. 14:51): Ո՞վ էր այդ երիտասարդը:

Պատասխան – Այդ մասին զանազան կարծիքներ կան: Սակայն եթե մինչև վերջ հետևում ենք ընթացքին, երևում է, որ նա պարտիզպանի տղան էր, կամ պարտեզի մոտ բնակվող գյուղացիներից մեկը, որ պառկած տեղը լսելով բազմության աղաղակը, դուրս վազեց՝ աղմուկի պատճառն իմանալու և իսկույն մի սավան վրան գցելով, գնաց բազմության հետևից: Բայց զինվորներից մեկը սավանը վերցրեց, և նա մերկ փախավ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․