Գրքեր
Հարց 14 – Երբ Աստված պատվիրում էր Հին Օրենքի պատվիրաններից շատերը, Հավիտենական Օրենք կամ Ուխտ էր անվանում՝ ըստ Սուրբ Գրքի վկայության: Արդ՝ եթե հավիտենական օրենք է, ինչո՞ւ Քրիստոս մարդեղության ժամանակ դրանք լուծարեց:

Պատասխան – Այդ հավիտենական բառը, որ ասվում է օրենքների մասին, պետք չէ մշտնջենավոր կամ անվախճան հասկանալ, քանզի գիտենք, որ աշխարհը անցավոր է և ինչպե՞ս կարող է մարդկանց վրա հավիտենական օրենք դրվել, նամանավանդ, որ օրինապահները ևս մեղանչական են: Ասվում է, որ եբրայական «Օհոլամ» բառը թարգմանված է որպես հավիտենական: «Օհոլամ» բառը հավիտենական չի նշանակում, այլ՝ ժամանակավոր: Ուրեմն՝ պետք է հասկանալ ժամանակավոր կամ բազում ազգեր, կամ ժամանակներ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․