Գրքեր
Հարց 43 - Ի՞նչ է բախտ կամ ճակատագիր ասվածը, որով ոմանք հաջողություն են ունենում, իսկ ոմանք՝ թշվառություն:

Պատասխան – Կույր հեթանոսները կույր չաստվածուհի անվանեցին բախտը, որը մարդու ո՛չ բարությանն է նայում, ո՛չ չարությանը: Չար մարդկանց հաջողությամբ է շրջապատում, իսկ բարիներին ձախորդությամբ տանջում: Ոմանք նաև ճակատագիր են անվանում, ինչը մինչ այժմ ևս երբեմն կրկնում են ռամիկ քրիստոնյաները: Աստղաբաշխները գտնում են, թե դա լինում է աստղերի ու կենդանակերպերի իշխանությամբ: Սակայն Սրբազան Հայրերն այս ամենը համարում են առասպել, քանզի Աստված է ընդհանուր պատճառն ու կառավարողն ամենայնի: Դավիթ մարգարեն վկայում է. «Դու ես իմ Աստվածը, և քո ձեռքում է իմ ժառանգությունը» (Սաղմ. 30:16): Իսկ Սողոմոնն ասում է. «Անիրավների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տերն է սահմանում բոլորի իրավունքը» (Առակ. 16:33):

Արդ՝ հաջողությունը կամ ձախորդությունը պատահար է համարվում, բայց ոչ Աստծուց, քանզի Նրան ամեն ինչ հայտնի է հավիտյաններից առաջ: Մեր կողմից պատահար են համարվում, քանզի ապագայի մասին տեղեկություն չունենք:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․