Գրքեր
Հարց 44 – Երբ իսրայելցիների ազգը եգիպտական գերությունից ազատվեց և անապատ դուրս եկավ, ճանապարհին Աստծուց տրտնջալու համար, օձեր ելան վրաները, որպեսզի իրենց սպանեն: Մովսեսն աղաչեց Աստծուն, և Աստված հրամայեց Մովսեսին, որ մի պղնձե օձ սարքի ու նշանակի վրա դնի, որպեսզի օձերից խայթվածներն այդ օձին նայելով՝ առողջանան: Հետո ի՞նչ եղավ այդ օձը (Թվոց 21:8):

Պատասխան – Այդ պղնձե օձն սկզբում իսրայելցիները պահում էին՝ իբրև Աստծո բարերարության հիշատակ: Այնուհետև որպես կուռք սկսեցին պաշտել և զոհ մատուցել: Ապա այդ օձը ջարդեց Եզեկիա թագավորը և, անունն անգամ անհայտ անելու համար, հրաման արձակեց, որ նրա կտորտանքները Նեեսթան անվանվեն, ինչն իբրև պղնձի կտոր է նշանակում (Դ Թագ. 18:4):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․