Գրքեր
Ադամը իր զավակներին և թոռներին պատվիրանի վերաբերյալ ինչ որ բան ավանդե՞ց:

Ընդունված է համարել, որ Ադամը զոհ մատուցեց Աստծուն և նրա որդիներն էլ զոհագործելը նրանից սովորեցին. մանավանդ աղոթք, աղաչանք, փառաբանություն և գոհաբանություն առ Աստված մատուցելն ու սրանց նման այլ առաքինի ճանապարհներ և միջոցներ, և անշուշտ, ժամանակի համեմատ հրահանգներ տվեց:

Բայց հավանական է, որ հանդիմանության և պատժի արժանիների նկատմամբ լուռ մնաց, քանի որ բոլորին հայտնի էր, որ նրա հանցանքի համար մարդիկ այս աշխարհի տառապանքներին էին մատնվել, քանի որ մեկի գործած հանցանքը իր համար բերանի սանձ և աչքի վարագույր լինելով՝ թույլ չէր տալիս, որ ուրիշների հանցանքը հիշելով հանդիմանի կամ խրատ տա (Մատթ. Ե 3):

Սակայն Նոյ նահապետը, երբ լսեց և իմացավ իր Քանան թոռի հանցանքի մասին, անիծեց նրան (Ծննդ. Թ 25), նմանապես Հակոբ նահապետը իր որդիներ Շմավոնին և Ղևիին հանդիմանեց (Ծննդ. ԼԴ 30), երբ նրանք իրենց քրոջ՝ Դինայի համար Սյուքեմի բնակիչներին կոտորեցին: Որովհետև Նոյը և Հակոբը հանցանք չունենալով և անմեղ լինելով՝ հանցավորին և մեղավորին հանդիմանելու համարձակություն ունեցան:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․