Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստծո պարգևների մասին
Հաճելի արտաքինով, մոտ քսան տարեկան մի աղջկա եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ, նստեց ու դեմքի սարսափելի արտահայտությամբ ասաց. - Ես չեմ կարող փրկվել, ես կործանվում եմ փառասիրությունից: - Իսկ ի՞նչ ես անում դրա դեմ: - Չգիտեմ ինչ անել, ես պայքարում եմ դրա դեմ, բայց փառասիրությունը հաղթում է: - Իսկ ինչո՞ւմ է կայանում քո փառասիրությունը: - Ամեն անգամ, երբ տեսնում եմ ինձ հայելու կամ արտացոլումս ապակու մեջ, մտածում եմ՝ ի՜նչ լավիկն եմ: Ես ժպտալով ասացի. - .....
Կատարյալ առաքինության հասնելու մասին
Ոմն եղբայր դիմեց Թեոդորոս Փերմացուն և պատմեց բաներ, որ գործնականում չէր կատարել: Ծերը նրան ասաց. «Դեռ ո՛չ ճանապարհն ես գտել, ո՛չ նավն ես վարձել, ո՛չ քո կարասիներն ես բարձել, սակայն արդեն քաղաքին ես ուզում հասնել: Երբ գործը կատարես, այնժամ կհասնես նրան, ինչից պատմում էիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծո փառքի մասին
Սաստիկ անձրև էր գալիս: Ես կանգնել էի մայրուղու շրջադարձին և փորձում էի մեքենա կանգնեցնել՝ Նովոսիբիրսկ գնալու համար: Ճանապարհի այդ հատվածը շատ վտանգավոր է՝ կտրուկ շրջադարձ է, և եթե մեքենան վատ եղանակին արգելակի այդտեղ, ապա կարող է դուրս թռչել ճամփեզր: Բոլոր մեքենաները անցնում-գնում էին իմ կողքով: Արտասահմանյան արտադրության մի սև մեքենա էլ նախ անցավ կողքովս, հետո արգելակեց, վարորդը ետ քշեց մեքենան ու մոտեցավ ինձ: Դուռը բացվեց: Վարորդը՝ հարավցու .....
Անհիշաչարություն
Մի վայրում բնակվող երկու մենակյացներ կային: Մի մեծն ծեր, գնալով նրանց մոտ, կամեցավ փորձել նրանց: Սա վերցրեց գավազանը և սկսեց ավերել բանջարեղենը: Եղբայրը, տեսնելով նրան, թաքնվեց, և երբ մի բանջար էր մնացել ընդամենը, եղբայրն ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես՝ թո՛ղ դա, որպեսզի եփենք և միասին ճաշակենք»: Եվ ծերն ընկնելով եղբոր առաջ` ասաց. «Աստծո Հոգին հանգչում է քեզ վրա, եղբա՛յր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Ապագան
Մի ագահ մարդ, որ ոսկի էր կուտակում և պահ տալիս իր սեփական նավում, որն արդեն այդ բեռի ծանրությունից անդառնալիորեն սուզվում էր, անհանգստացած գնում է ծեր վանականի մոտ և հարցնում. - Ինչպե՞ս իմանալ իմ ապագան, դեռ ինչքա՞ն հարստություն կարող եմ ունենալ: Ծեր վանականը պատասխանում է. - Ճանաչիր ինքդ քեզ և կհասկանաս նաև քո ապագան:   Հովհաննես սրկ. Մանուկյան .....
Ողորմած լինելու մասին
Երբ մենք Ալեքսանդրիայում էինք, Պենտապոլսից, որ Կեռինի մերձակայքում է, եկավ ոմն բարեպաշտ և քրիստոսասեր մարդ` Լեոնդիոս անունով: Նա այնտեղ էր ապրում բավական ժամանակ, և քաղաքի բնակիչները նրան բերին Ալեքսանդրիայի հայրապետի մոտ և եպիսկոպոս ձեռնադրեցին: Մեզ հետ խոսելիս նա պատմեց և ասաց, թե Ալեքսանդրիայի Թեոփիլոս հայրապետի ժամանակներում Կեռինում եպիսկոպոս եղավ Սինեսիոս իմաստասերը, որը եկավ Կեռին և այնտեղ գտավ Եվագրիոս անունով ոմն իմաստասերի, .....
Ճիշտ ժամանակին
Ձկնորսը, որ երազում էր ոսկե ձկնիկ բռնել, շտապում է մեծ-մեծ ձկներ բռնել, նստում է մի ժայռի վրա, կարթը գցում ու սպասում: Սակայն տեղատվություն է լինում, և կարթը հայտնվում է ցամաքի վրա, իսկ ձկներն էլ հեռանում են ծովի խորքը: Հաջորդ անգամ ձկնորսը երերալով, դանդաղ քայլերով ու հապաղելով գալիս է, նստում միևնույն ժայռի վրա, կարթը գցում ջուրը և գոհունակությամբ սպասում: Բայց այս անգամ էլ մակընթացություն է տեղի ունենում, ու ծովի ջուրը գալիս, ծածկում է ժայռն .....
Ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր ասաց. «Եթե տեսնես՝ մեկը ջուրն է ընկել, և դու կարող ես օգնել նրան, մեկնի՛ր նրան քո գավազանը և դուրս հանի՛ր նրան, իսկ եթե չես կարող դուրս քաշել, քո գավազանը թո՛ղ նրան, իսկ եթե քո ձեռքը տաս նրան և չկարողանաս հանել, ինքը քեզ կքաշի ցած, և երկուսդ էլ կխեղդվեք»: Այս ասում էր նրանց համար, ովքեր իրենց կարողությունից վեր գործի մեջ են գցում իրենց և գլորվում են: Յուրաքանչյուր ոք ըստ իր կարողության չափի պետք է օգտակար լինի եղբորը, որովհետև Աստված .....
Պատմություն պարզ մարդկային բարության մասին
Ես մայրիկիս միակ որդին էի: Նա ուշ էր ամուսնացել և բժիշկներն արգելել էին նրան ծննդաբերել: Բժիշկներին մայրիկը չլսեց, իր պատասխանատվությամբ ձգեց մինչև վեցերորդ ամիսը, և միայն հետո առաջին անգամ ներկայացավ կանացի կոնսուլտացիայի: Ես ցանկալի երեխա էի: Տատիկս, պապիկս, հայրս և նույնիսկ խորթ քույրս ինձ համար հոգի էին տալիս, դե իսկ մայրս ուղղակի դողում էր իր միակ որդու վրա: Մորս աշխատանքը շատ վաղ էր սկսվում և աշխատանքից առաջ նա ինձ պետք է մանկապարտեզ .....
Աղոթքների մասին
Իմաստասերներից մեկն Անտոն Արդարի առաջ կանգնած՝ ասաց. «Ինչպե՞ս ես ժուժկալում, ո՛վ հայր, Սուրբ Գրքի մխիթարությունից զրկված»: «Իմ գիրքը, ո՜վ իմաստուն»,– ասաց Անտոնը,– «բնության իրողությունն է, և միշտ կողքիս է, երբ կամենում եմ Աստծո խոսքը կարդալ»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016   .....
Սկսիր քեզնից
Մի անգամ թագավորը որոշեց իր տերության հեռավոր շրջաններն այցելել, որտեղ նախկինում չէր եղել: Երբ սարսափելի հոգնած վերադարձավ երկարատև ու դժվարին ճամփորդությունից, ապա նրա ոտքերն այնքան էին ցավում, որ քայլել նույնիսկ չէր կարողանում: Դա առաջին անգամ էր, որ նա այդքան երկար քայլել էր քարքարոտ ճանապարհներով: Բայց քանի որ երկրի ղեկավարն էր, ապա չպետք է տառապեր մյուսների պես, ուստի մտածեց. «Պետք է հրամայեմ, որ բոլոր քարքարոտ ճանապարհները կովի .....
Միշտ արթուն և զգաստ լինելու մասին
Ամոնը երեք բան դրեց իր մտքում՝ ուսանելու հայր Անտոնից, և գնաց նրա մոտ: Երբ հասավ Անտոնի մոտ, մոռացավ ասելիքը և դարձավ վերստին իր խուղը: Երբ բանալին մտցրեց սողնակի մեջ, հիշեց այն և բանալին թողնելով սողնակի մեջ՝ կրկին ետ դարձավ և գնաց Անտոնի մոտ, իսկ Անտոնի լեռը ճանապարհի կեսին էր: Եվ Անտոնն իմանալով այդ՝ ասաց. «Ո՛վ Ամոն, դու հրեշտակ ես, քո անունը կխոսվի ողջ Եգիպտոսում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Ձեր սիրո լույսը մի հանգցրեք
Մի կին գանգատվում էր հարևանուհուն իր ընկերուհուց, որն իրեն վիրավորել էր: Հարևանուհին էլ հանգստացնում էր նրան ու համոզում ներել ընկերուհուն: - Ներե՞մ, այն ամենից հետո, ինչ նա արե՞լ է ինձ: Ոչ, չարիքը չի կարելի ներել,- ասաց կինը:- Եվ ընդհանրապես, ես ինչո՞ւ պետք է սիրեմ ինձ չսիրող մարդկանց, ինչո՞ւ պետք է բարիք գործեմ, երբ շուրջս բոլորը խաբում են, դավաճանում ու ստորություններ անում: - Լավ, քեզ մի պատմություն կպատմեմ,- ասաց հարևանուհին:- Մի մարդ կար, .....
Աստվածային ուղիղ դատաստանի մասին
Հայր Թեոդոսն ասաց. «Եթե սեր ունենաս մեկի հանդեպ, և նա ընկնի պոռնկության մեղքի մեջ, ձե՛ռք մեկնիր նրան և բարձրացրո՛ւ` թե կարող ես, իսկ եթե հերձվածի մեջ ընկնի և չլսի քեզ ու ետ չդառնա, կտրի՛ր ու հեռու վանի՛ր նրան քեզանից: Միգուցե նրա հետ դանդաղես` քեզ էլ իր հետ դեպի անդունդը քարշ  տա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ինչ ցանես, այն էլ կհնձես
Հեռավոր անցյալում մի իմաստուն կայսր էր կառավարում իր երկիրը: Երբ նա արդեն շատ ծեր էր՝ որոշեց հայտնել, թե ով է լինելու իր ժառանգորդը: Բոլորը կարծում էին, թե դա նրա զավակներից կամ ազգականներից մեկը կլինի, բայց կայսրն այլ բան էր մտածել: Նա հրամայեց իր երկրում ապրող բոլոր երիտասարդներին իր պալատ կանչել և նրանց հետևյալն ասաց. «Ես պետք է երկրի հաջորդ ղեկավարին նշանակեմ և որոշեցի, որ նրան կընտրեմ ձեզնից որևէ մեկին»: Մինչ բոլորն ապշած միմյանց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․