Ընտանիքներին



Գրքեր

Ընտանիքներին
Ննջեցյալների համար աղոթք և հոգեհանգստյան կարգ
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել: - Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզենային, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար, որ ապաշխարեին: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր ենք .....
Եթե մեռնել ես ուզում՝ չես մեռնում
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է: - Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է: - Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն: - Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը .....
Մահվան հիշողություն
«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց»   - Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի: - Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը: - Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը .....
Հոգևոր օրենքներն ու Աստծո սերը
- Հա՛յր, հոգևոր օրենքները միշտ են անմիջապես գործո՞ւմ: - Նայած երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, ապա միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ .....
Աստծո վեհանձն զավակները
Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները: .....
Ինչպես են գործում հոգևոր օրենքները
- Հա՛յր, ո՞ր օրենքներն են հոգևոր անվանվում: - Հիմա կբացատրեմ: Այնպես ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այդպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան մեծ ուժով և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության բնական օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդն իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և իր հպարտության .....
Ծնողների ճիշտ վերաբերմունքն իրենց երեխաների հաշմության նկատմամբ
Կան մայրեր, որոնք հղիության շրջանում իմանալով, որ երեխան հաշմությամբ կամ մտավոր հետամնացությամբ է ծնվելու՝ աբորտ են անում և սպանում իրենց երեխային: Նրանք չեն մտածում, որ այդ երեխան էլ հոգի ունի: Շատ հայրեր ինձ մոտ են գալիս ու ասում. «Երեխաս թերի՞ պիտի լինի: Աստված ինչո՞ւ է այդպես վարվում: Դա իմ ուժերից վեր է»: Այդպիսի վերաբերմունքն ինչպիսի՜ անամոթություն է կրում իր մեջ Աստծո նկատմամբ, ինչպիսի՜ համառություն, ինչպիսի՜ եսասիրություն: .....
Մտավոր թերզարգացած երեխաները
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը, .....
Երկնային վարձք՝ խեղման դիմաց
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան: .....
Երբ ջանքերը զուր են գործադրվում
Մարդու կողմից ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը: Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծո կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծո .....
Ֆիզիկական խեղման նկատմամբ ճիշտ վերաբերմունք
- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել: - Այ քեզ հիմարությո՜ւն: - Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում: - Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա, .....
Աղոթք հիվանդների համար
- Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք: - Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև .....
Անհրաժեշտ է որոշակի զոհողության գնալ, որպեսզի հիվանդն ապաքինվի
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու: .....
Հիվանդ երեխաները
- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում: - Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի:  Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով: - Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում: - Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց .....
Հիվանդների խնամքը
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին: Նրանք, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․