Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Եկավ մեկը հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, սերմանեցի իմ անդաստանը և դրանից ողորմություն տվեցի»: Ծերը նրան ասաց. «Բարի գործ ես անում»: Եվ նա գնաց և առավել հոժարությամբ էր աշխատում` շատերին բաժին հանելով: Լսեց այդ մասին հայր Անուբը և Պիմենին ասաց. «Դու չե՞ս երկնչում Աստծուց, որ այդպես ես ասում եղբորը»: Եվ ծերը լուռ մնաց, ապա երկու օրից հետո մարդ ուղար­կեց այն եղբոր հետևից և հայր Անուբի ներկայությամբ ասաց նրան. «Ի՞նչ ասացիր դու ինձ երեք օր առաջ, որովհետև մտքերս ուրիշ տեղ էին»: Եվ եղբայրն ասաց. «Ասացի` սերմանում եմ իմ անդաստանը և դրանից ողորմություն եմ տալիս»: Հայր Պիմենը նրան ասաց. «Ես այնպես կարծեցի, թե քո աշխարհական եղբոր մասին խոսեցիր ինձ հետ, սակայն, եթե դու ես անում այդ գործը, ապա դա մենակյացին վայել գործ չէ»: Իսկ նա լսելով՝ տրտմեց և ասաց. «Ես այլ գործ չունեմ և չգիտեմ` բացի սրանից, և ոչ էլ կարող եմ` բացի իմ անդաստանը սերմանելուց»: Այնժամ հայր Պիմենի առաջ ընկավ հայր Անուբն ու ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ»: Հայր Պիմենը եղբոր գնալուց հետո ասաց. «Ես ևս ի սկզբանե գիտեի, որ դա մենակյացի գործ չէ, բայց ըստ նրա կամքի և կարողության ասացի, որպեսզի նա առաջադիմի սիրո մեջ. և այժմ նա գնաց տրտմած և նույն գործն է անում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․