3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել, այլ աճեցնել բարին»

Նա, ով իրականում ճշմարտապես հավատում է Աստծուն՝ մարդկության Նախախնամողին, ապա կատարելապես համոզված է, որ իր կյանքն սկիզբ է առել Աստծուց, որ ինքն ապրում է Տիրոջ ամենախնամ կամքի ներքո և որ իր կյանքի յուրաքանչյուր պահը Աստծո կողմից իրեն շնորհված անգնահատելի պարգև է: Այդպիսի մեկն անդադար փառաբանում է Պարգևատուին՝ շնորհված պարգևների համար, փորձում է զգոն լինել և ի չարս չգործածել շնորհվածը, որ տրվել է իրեն՝ ի բարին գործածելու նպատակով: Գոհունակ սրտով ապրող քրիստոնյայի համար մերձավորի երջանկությունը դառնում է իր սեփականը, որովհետև նա մերձավորի մեջ իրեն է տեսնում: Նրա համար կենսակերպ է դառնում Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այն խոսքը, որ ասում է՝ գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել, այլ աճեցնել բարին...:

Բարին աճեցնելու նպատակ է հետապնդում յուրաքանչյուր սոցիալական ծրագիր, որ իրագործվում է եկեղեցու սուրբ հարկից ներս: Հունիսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ճաhճապանյան Աննային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Գոհարը: Աննան իր ամուսնու և երեք զավակների հետ բնակվում է Ք. Աշտարակ Պռոշյան 10 շ. 25 բն. հասցեում: Նազարյան ընտանիքի միջնեկ զավակը՝ Ժենյան (25 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Ժենյան ո՛չ դպրոց և ո՛չ էլ այլ տեղ է հաճախել: Աղջիկս տասնհինգ տարի է, ինչ վահանաձև գեղձի խնդիր և շաքարային դիաբետ ունի, ինչի պատճառով իրեն ոչ մի տեղ չենք կարողացել տանել: «Արև-երեխաներ» ՀԿ-ի մասին տեղեկանալուց և գրանցվելուց հետո աղջկաս՝ Ժենյայի կյանքն ամբողջովին փոխվեց. նա մեծ սիրով և ուրախությամբ հաճախում է ՀԿ-ի Արևի թատրոն: Մենք էլ ուրախություն ապրեցինք, որ Ժենյան տանից դուրս է գալիս, երեխաների հետ շփվում»,- ասաց Աննան: Նազարյան ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, իսկ իրենց նվազագույն կարիքները փորձում են հոգալ ընտանեկան նպաստի և Ժենյային հատկացվող հաշմանդամության գումարներով: Աննան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ օգնության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

28.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․