Գրքեր

Խոնարհության մասին

Մի եգիպտացի մենակյաց կար Կոստանդնուպոլսում` երանե­լի Թեոդոս փոքրի օրոք, որը բնակվում էր մերձակա անապատի մի փոքրիկ խցում: Մի անգամ թագավորն այնտեղով անցնելիս, թողեց հեծելազորը և թագը թաքցնելով` մենակ մոտեցավ մենակյացի դռանը և բախեց այն: Նա բացեց դուռը և ճանաչեց, որ թագավորն է և լուռ մնաց, ընդունեց նրան որպես մի զինվորի, և աղոթելուց հետո նստե­ցին: Եվ թագավորը սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես են եգիպտացի հայրերը, և նա պատասխանեց. «Բոլորն էլ աղոթում են քո փրկության համար»: Եվ նայելով խուղը` Թեոդոսը ոչինչ չտեսավ այնտեղ, բացի մի փոքրիկ զամբյուղից, որի մեջ հաց կար: Մենակյացն ասաց. «Ճաշա­կի՛ր ինձ հետ մի փոքր»: Նա ասաց. «Ինչպես կկամենաս»: Թրջեց հացը, ձեթ և աղ լցրեց վրան, և կերան, ապա ջուր տվեց նրան, և նա խմեց: Եվ Թեոդոսը նրան ասաց. «Գիտե՞ս` ով եմ ես»; Մենակյացն ասաց. «Աստված գիտե` ով ես դու»: Պատասխան տվեց և ասաց. «Ես Թեոդոս թագավորն եմ»: Եվ ծերը երկրպագեց նրան: Ասաց արքան. «Երանի՜ ձեզ` ճշմարիտներիդ և աշխարհից հեռացածներիդ. թագավորության մեջ եմ ծնվել, բայց երբեք հացով ու ջրով չեմ հագեցել, ինչպես այսօր. չափազանց հաճելի եղավ ինձ»: Եվ գնաց արքան և սկսեց այնուհետև պատվել նրան: Իսկ ծերը թագավորի պատվելու պատճառով չկամեցավ մնալ այնտեղ, այլ փախավ և դարձյալ գնաց Եգիպտոս և ասաց. «Ար­ժանի չեմ նունիսկ թագավորների ստրուկների պատվին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․