Գրքեր

Նոճիները

Մի իմաստուն ծեր վանական իր աշակերտների հետ զբոսնում էր նոճիների պուրակում: Վանականն աշակերտներից մեկին ասաց.

- Պոկի՛ր այս նոճին:

Ծառը փոքր էր և եղբայրը մի ձեռքով պոկեց այն: Այնուհետև ծերունին մատնացույց արեց մի քիչ ավելի մեծին ու ասաց.

- Այս մեկն էլ պոկիր:

Եղբայրը երկու ձեռքով ճոճեց ծառն ու արմատախիլ արեց: Կրկին ցույց տվեց ավելի մեծ մի ծառ: Եղբայրը մեծագույն ջանքերով ճոճեց այն, ճգնեց, քրտնեց ու վերջապես դա էլ պոկեց: Հաջորդ ծառը, սակայն, որքան էլ ջանք թափեց, չկարողացավ պոկել: Երբ ծերունին տեսավ, որ դա նրա ուժերից վեր է, կարգադրեց, որպեսզի եղբայրներից մեկն օգնի նրան, և այդպիսով, երկուսով կարողացան արմատախիլ անել այն:

Այդժամ ծերունին ասաց երիտասարդ վանականներին.

- Ահա, այսպես էլ կրքերն են, եղբայրնե՛ր: Քանի դեռ դրանք փոքր են, հեշտությամբ կարող ենք արմատախիլ անել, իսկ եթե անուշադրության մատնենք դրանց, կարծելով, թե փոքր են, ապա դրանք կամրանան և որքան ավելի ամրանան, այնքան ավելի մեծ ջանքեր կպահանջվեն մեզանից, իսկ երբ շատ ամրանան մեր մեջ, այնժամ նույնիսկ մեծ ջանքերի գնով ինքնուրույն չենք կարողանա արմատախիլ անել դրանք մեր միջից, եթե Աստծով մեզ օգնող սրբերի օգնությունը չստանանք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

12.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․