Գրքեր

Թռչող ավանակը

Ավանակը հրճվանքով նայում է իր ստվերին, ապա՝ երկնքում սավառնող արծվին և ասում.

- Նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես՝ իմ ստվերը ցույց է տալիս, որ ես էլ երկու մեծ թևեր ունեմ: Հիմա կբարձրանամ լեռը և այնտեղից քեզ պես կթռչեմ ու կսավառնեմ դեպի աստղերը:

Արծիվը պատասխանում է.

- Հպարտությունը քեզ կկործանի, իսկ խոնարհությունը իմաստություն կսովորեցնի, որովհետև այն ճշմարիտ իրատեսության և սրատեսության ուղին է: Իսկ ստվերում քո երկար ականջներն են արտացոլված, այլ ոչ թե արծվի թևեր: Արդ, խոհե՛մ եղիր և խոնարհությա՛մբ առաջնորդվիր:

 

Հովհաննես Մանուկյան

15.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․