19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Թռչունների թագավոր կռունկն ու էշը

Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նա էլ մեզ թագավոր կլինի, քանի որ երբ պատերազմ լինի, նա մեզ կզգուշացնի: Եվ բարձրացավ երկինք կռունկը ու կռնչաց բարձրաձայն և բոլորը կամեցան նրան թագավոր օծել: Եվ էշն առաջ եկավ ու ասաց. 

- Ա՛յ, թե նրան հանեք ու ինձ իր փոխարեն դնեք, այդ ժամանակ նոր կիմանաք, թե ում ձայնն է առավել զորավոր:

Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ ինչքան էլ տկար լինի մարդն ու աղքատ, բայց ժողովուրդը ում որ հավանի ու թագավոր դնի, նա էլ թող ղեկավարի ըստ իր ունակությունների, բայց պետք չէ խաբվել ո՛չ նրա ձայնից, ո՛չ էլ խոստումներից, այլ նրա ապրած կյանքին պետք է նայել, քանզի. «Ծառն իր պտուղներից են ճանաչում»:

Վարդան Այգեկցի

11.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․