Գրքեր

Վիճել սիրող համառ մարդը

Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել է այնպիսի մարդու, ում համար վեճի ընթացքն ավելի կարևոր է, քան ճշմարտությունը: Նման մարդիկ միշտ և ամենուրեք ամեն առիթով վիճում են: Հենց այդպիսի մի մարդ էր ապրում գյուղերից մեկում: Նա անասելի տաքարյուն և համառ էր, իր պերճախոսությունը ցուցադրելու ոչ մի առիթ բաց չէր թողնում և բոլորի հետ վիճում էր:

Արդարության համար պիտի նշենք, որ նա առաջնակարգ վիճող էր, և կյանքում ոչ մի լեզվակռվում չէր պարտվել: Նա շատ հպարտ էր իր հաղթանակներով և երբ իմացավ, որ մի իմաստուն ծեր է եկել իրենց գյուղ, միանգամից որոշեց վիճաբանության մեջ մտնել նրա հետ և իր համբավն ավելի տարածել:

Նա ծերին ասաց.

- Հարգելի՛ս, ես լսել եմ քո իմաստության մասին, բայց այնուամենայնիվ կարող եմ վիճարկել քո յուրաքանչյուր ասածն ու ապացուցել, որ դու սխալվում ես, իսկ ես ճիշտ եմ:

- Այո՛, դու ճիշտ ես,- խորամանկորեն ժպտաց ծերունին:

- Ո՛չ, ճիշտ չեմ,- իսկույն բացականչեց վեճերի սիրահարն ու… շփոթված լռեց:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

20.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․