25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Զղջալու մասին

Մի կին, պոռնկության հրով վառված, տռփանքով լցվեց հարազատ որդու նկատմամբ  եւ  նրանից  մի արու զավակ ծնեց: Ապա նման  զազիր գործերից զարհուրած` ամեն ժամ երկնչում էր, թե հնարավոր է  դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի:

Դրանից հետո   Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով, բոլորին մեկ առ մեկ խոստովանեց իր մեղքերը, մինչեւ իսկ բոլորին զարմանք պատճառելու չափ՝ որդուն էլ, որպես իր գործած անօրենության վկա, իր մոտ ունենալով:

Իսկ հայարպետը, տեսնելով կնոջ այսչափ զղջումն ու ճշմարիտ ապաշխարությունը, գթաց,  ճարտար բժշկի պես կամեցավ ախտավորին կատարելապես ու շուտափույթ առողջացնել, նաև զղջման մեջ նրան  փորձելու նպատակով  հրամայեց, որ կինը իրեն ներկայանա այն զգեստով, որով որդուն էր այցելել մեղանչելիս: Եվ նա, հավիտենական ամոթը ժամանակավորից առավել համարելով, անմիջապես զգեստները հանեց  և հայրապետի առաջ կանգնեց միայն շապկով: Եվ ինչպես պատրաստ էր (մեղքերի) դիմաց հատուցելու, նույնպես էլ բավարարեց իր հնազանդությամբ:

Հայրապետը մտածեց,  որ մեղքի ոչ մի պատիժ չի կարող ընդիմանալ բոլորի մոտ  այսքան ամոթ (կրելու) այսչափ հնազանդությանն ու այսչափ ապաշխարությանը, կնոջն ասաց.

- Քո մեղքերը  ներված են, գնա՛ խաղաղությամբ:

Եվ որպես ապաշխարություն՝ նրան ոչինչ ալյեւս  չկարգադրեց:

Երբ եպիսկոպոսներից մեկն այս լսեց, փարիսեցու նման հայրապետի դեմ քրթմնջալով, նրան հանդիմանեց՝ ասելով.

-Այդքան մեղքերի դիմաց այսչափ քիչ ապաշխարություն  կատարյալ չէ:

Հայրապետը պատասխան տվեց.

-Եթե ես անիրավ կերպով արեցի դա, և Աստծո առաջ նրա ապաշխարությունը բավական չէ, թո՛ղ սատանան իմ մեջ մտնելու զորություն առնի  և ամենքի առաջ ինձ չարչարի, իսկ եթե դու ես հանիրավի ինձ հանդիմանում, թո՛ղ քեզ հետ կատարվի:

Երբ հայրպետն այս ասաց, դևն իսկույն սկսեց եպիսկոպոսին տանջել, որով հայտնապես Աստված ցույց տվեց, թե կնոջ ապաշխարությունը կատարյալ էր: Ապա դրանից հետո, ամենքի աղոթքով  ազատվելով դևից` եպիսկոպոսը սովորեց ապագայում  իր չարչարանքների գնով  չնվազեցնել Աստծո մարդասիրությունը:

 

Հայելի վարուց

06.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․