26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Վերարկուն

Հյուսիսային բևեռից դեպի հարավային աշխարհամաս եկած մի ձկնորս` վերարկուն հագին, կանգնում է արևի հրաշեկ ճառագայթների ներքո և ասում է.

- Երկնավո՛ր Հայր, արդեն շատ շոգ է, տանջվում եմ տոթից ու տապից, վերարկուս չեմ կարող հանել, խնդրում եմ, օգնի՛ր:

Մի նավաստի է անցնում, ունկնդրում նրա խոսքերը և խորհուրդ տալիս.

- Ինչ տարօրինակ մարդ ես. հանիր վերարկուդ, չէ՞ որ ամառ է և այլևս շոգից չես տանջվի:

Իսկ հյուսիսաբնակ ձկնորսն այդ լսելով ամրացնում է վերարկուի գոտին ու փոքր-ինչ զայրացած պատասխանում.

- Մի՛ խանգարիր, քանի որ սպասում եմ, որ Աստված ինձ օգնի, որպեսզի ազատվեմ այս տոթից ու տապից: Իսկ իմ վերարկուն ես շատ-շատ եմ սիրում և այն երբեք չեմ հանի: Եթեմնամ առանց դրա, միգո՞ւցե և մրսեմ...

Շատ անգամ մենք նման ենք վերարկուն հագին այս մարդուն, երբ չենք ուզում հրաժարվել մեզ մտատանջող անօգուտ ցանկություններից, մտածմունքներից, ինչպես նաև մեղքից, սակայն սպասում ենք, որ Աստված ազատագրի մեզ այդ ամենից, որոնցից ամենևին չենք էլ ուզում բաժանվել, երբեմն էլ այնքան ենք դրանցով ներգրավված, որ վախենում ենքդրանք կորցնել...

 

Հովհաննես Մանուկյան

01.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․