Գրքեր
Հիսուսն ինչո՞ւ է իրեն Մարդու Որդի կոչում:

Հայտնելու համար, որ ինքը կատարյալ մարդ է: Որովհետև, քանի դեռ մարմնավոր հայր չուներ, ճշմարիտ Որդի էր Աստծու և ճշմարիտ Աստված, բայց մարդկային ցեղի փրկության համար կույսից ծնվելով՝ ճշմարիտ մարդ լինելու համար իրեն Մարդու Որդի  անվամբ է կոչում, ինչպես որ նրա մասին գրված է, թե Դավթի և Աբրահամի որդին է (Մատթ. 1), քանի որ նրանց ցեղից է մարմին առել: Այս պատճառով քարոզելու և հրաշագործելու ժամանակ երբեմն աստվածությունը և երբեմն մարդկությունն էր հայտնում, որովհետև եթե միայն Աստված լիներ, նրա մահն անկարելի կլիներ, իսկ եթե սոսկ մարդ լիներ, նրա մահվամբ մարդկությունը չէր կարող ազատվել մեղքից: Ինչպես որ սուրբ եկեղեցին է դավանում նրան, կատարյալ Աստված է և կատարյալ մարդ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․