22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հարց 40 – Արդյոք ինչպիսի՞ն է դժոխքի հուրը:

Պատասխան – Գրիգոր Նարեկացին, Սուրբ Ավետարանից սովորելով, այսպես է ասում. «Որդն անվախճան է, ասացիր, կրակն՝ անշեջ, կշտամբանքն՝ անվերջ» (Նարեկ ԿԴ): Այս խոսքը Հակոբ աստվածաբանն այսպես է մեկնում, այնտեղ եղած որդերը մարմին ուտելու և սպառելու համար չեն, այլ խայթելու և ցավեցնելու համար: Բայց հուրն զգալի է և հավիտենական: Գերբնական զորությամբ այն հուրն անշեջ է մնում դժոխքում, որով մեղավորներն առանց ազատության տանջվում են:

Եթե ասես, թե որդերն ուտում են, իսկ հուրն այրում, ուրեմն տանջվողներն էլ սպառվում են: Այդպես չէ, սպառվածի տեղն իսկույն ամբողջն է լցվում: Որպես օրինակ կարող ենք հիշել Ղովտի կնոջը, որ աղե արձան դարձավ: Ասում են, որ եթե նրանից մի փոքր կտրվում է, իսկույն տեղը լցվում է: Արդյո՞ք ճիշտ նույն կերպ և այստեղ Աստված չի ամբողջացնում այն որդերից կերված մարդկանց: Եթե ոչ, ուստի հավանական է, որ այդ որդերը խայթելու և ցավեցնելու համար են: Նույնպես և կրակն է ճշմարիտ կրակ՝ այրելու համար, այլ՝ ոչ թե սպառելու:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․