3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Գործք 20.22-32

22 Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ինչ է պատահելու, այդ չգիտեմ. 23 միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքում ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ”: 24 Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծոյ շնորհը աւետարանելու: 25 Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծոյ արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26 դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27 որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնել Աստծոյ կամքն ամբողջութեամբ: 28 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: 29 Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կգան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: 30 Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թիւր բաներ կխօսեն աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: 31 Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ առ մէկ արտասուքներով խրատեցի: 32 Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ բոլոր սրբերի հետ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․