7 Մայիս, Եշ, Հինանց ԼԳ օր
1 Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի, ինչպէս շուշանը: 2 Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծոյ: