Գրքեր
Հարց 22 – Շատ հավանեցի Ձեր պատասխանը: Բայց ավետարանիշներն ինչո՞ւ ոչ մի բան չգրեցին Սուրբ Կույսի վերափոխման և սկզբնական մեղքի մասին:

Պատասխան – Եկեղեցու վարդապետներն ասում են, թե չպետք է զարմանալ, քանզի բավական է այն, որ ավետարանիչներն ասում են՝ «որից ծնվեց Հիսուս»: Այս խոսքով Սուրբ Կույս Աստվածածնի բոլոր կատարելություններն իմացվում են՝ մոր արգանդում հղացված օրից մինչև վերափոխում: Այդ մասին չգրելով՝ ուզում են հասկացնել, թե Սուրբ Կույսի աշխարհ գալը և աշխարհից ելնելը այլ կերպով է կատարվել, ինչը մենք անկարող ենք մտովի ընկալել: Այդ իսկ պատճառով չգրեցին ո՛չ գալու և ո՛չ գնալու մասին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․