Գրքեր
Լեզուները խառնվելուց առաջ մարդիկ ի՞նչ լեզվով էին խոսում:

Համարվում է, որ հայերեն էին խոսում, քանի որ հայտնի է, որ մինչ աշտարակաշինությունը Ադամի լեզվով էին խոսում, և միայն աշտարակը կառուցող այդ հպարտ և բռնակալ մարդկանց որպես պատիժ՝ նրանց լեզուն Բաղդատի դաշտի մեջ խառնվեց (Ծննդ. ԺԱ 9): Արդ՝ Նոյը և նրա հարազատները Հայաստանում լինելով, նրանց լեզուն անխառն մնաց, քանի որ մինչ այդ ժամանակը Նոյը դեռևս կենդանի էր, և աշտարակ շինողների հետ չմիանալուց բացի, եթե կարողանար, անշուշտ նրանց ապօրեն գործը կխափաներ: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ լեզուները խառնվելուց հետո մեր Հայկ նահապետը Հայաստանի կողմը գալով, այնտեղ նախնական լեզվով սկսեց խոսել, քանի որ արդեն իսկ իր լեզուն էր:

Արդարև, ինչպես որ մարդիկ մեղքի պատճառով աշխարհի նեղությունների և վշտերի ենթարկվեցին,  նույնպես էլ մեղքի պատճառով լեզուները շատացան, որպեսզի մարդիկ չարության մեջ իրար հետ չմիաբանվեն: Քանի որ մարդկային բնությունը զարմանալի է, լավ բաներին չձգտելով, ընդհակառակը՝ շատ վատ և անպիտան բաներին է սկսում հետևել և այսպես, ի վերջո, բոլորն էլ չարանում են, ինչպես ջրհեղեղից առաջ եղավ: Ուրեմն այս առումով լեզուների շատությունը մարդկանց համար մեծապես օգտակար եղավ, և դարձյալ՝ լեզուների խառնվելը մեծ հռչակ տվեց աշխարհին, ինչպես երկիրը միօրինակ դաշտավայր եղած ժամանակ, հանկարծ լեռներով, ձորերով և բլուրներով զարդարվեց, կամ ինչպես մի ծաղիկ միագույն լինելուց առավել հաճելի է, երբ զանազան գույներ ունի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․