Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մեկը կարասի բերեց մի ծերի համար և ասաց. «Վերցրո՛ւ քո կարիքների համար, քանզի ծերացել ես»: Եվ ծերն իրոք տկարացած էր: Սակայն ասաց. «Դու յոթանասուն տարի անց եկար ինձնից վերցնելու իմ դարմանողին: Վաթսուն տարի է` այս տկարության մեջ եմ, բայց ոչ մի բանի կարոտ չմնացի` Աստծո խնամարկության և դարմանման շնորհիվ»: Եվ չվերցրեց կարասին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ծնողական օրինակ
Մի օր հայր Պաիսիոսի մոտ ամուսիններ եկան փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր,- ասաց ամուսինը,- ինձ ընդունելու կարիք չկա, թող միայն կինս Ձեր ժամանակից մի փոքր խլի, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կինը կարողանար ասել ինչ ուզում էր: Աղջնակն ուզում էր մոր ետևից վազել: «Նստիր այստեղ,- ասացի նրան,- մայրիկը շուտով կգա»: «Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ: «Չէ»,- պատասխանեցի: Տեսնեմ .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ծերերից մեկը պատմում էր, թե մի կրոնավոր կար` աշխարհից հրաժարված, և գյուղում թողել էր իր կնոջն ու միամորիկ դստերը, որը երախա էր (նախամկրտական կարգի մեջ եղող) և տակավին քրիստոնյա չէր, և երախայության մեջ էլ մեռավ դուստրը: Եվ աղջկա հայրը երեք մասի բաժանեց իր ունեցվածքը. մի մասը բաժանեց աղքատներին՝ նրա հոգու փրկության համար, մյուս մասը տվեց կնոջը և իր բաժինը ամբողջությամբ դարձյալ տվեց աղքատներին՝ հանուն իր դստեր: Եվ ձայն եկավ նրան երկնքից, որ ասում .....
Խրատը
Խոհեմությունը հարցրեց մի մարդու, թե նա ինչու չի վախենում մեղք գործել: - Դե, բոլորն էլ մեղք են գործում,- նույնիսկ զարմացավ մարդը: - Իսկ երբ բոլորն Ահեղ Դատաստանի ժամանակ պատասխան տան, դու նույնպես ցանկանում ես բոլորի հետ լինե՞լ: Նայեց մարդը խոհեմությանը և առաջին անգամ մտածեց այն բաժնի մասին, որը միայն իրեն է սպասում…   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եկան մի քանիսը հայր Աղաթոնի մոտ` լսած լինելով նրա մասին, թե մեծ դատողություն ունի, և կամեցան փորձել նրան և տեսնել, թե կբարկանա՞: Ասացին նրան. «Աղաթո՛ն, լսել ենք քո մասին, թե պոռնիկ ես և ամբարտավան»: Եվ նա ասաց. «Այո՛, այդպես եմ որ կամ»: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն շատախոս ես ու բանսարկու»: Եվ նա ասաց` այո՛: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն, հերձվածող ես», իսկ նա ասաց. «Ո՛չ, հերձվածող չեմ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. .....
Անգութ մոր օրհնությունը
Մի հին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում, և խեղճ փոքրիկը ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: Սակայն, նա միշտ հնազանդ ու հարգալիր որդի էր, երբեք չէր տրտնջում, այլ միայն թաքուն լաց էր լինում: Երբ մեծացավ, կյանքն այլևս անտանելի դարձավ նրա համար՝ նա իրեն անպետք ու ավելորդ էր զգում հարազատ հարկի ներքո: Ուստի, սրտի ցավով որոշեց հեռանալ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի մենակյաց, նախանձող չարի ազդմամբ, գլորվեց մեղքերի մեջ` բազում տարիներ մնալով այն գործի մեջ, որն ախորժում է շնությունը: Սա մի բարի սովորություն ուներ. երբ այդ նանիր գործերից հետո գալիս էր իր խուցը, կնգուղը քաշում էր գլխին, հավաքում էր մտքերը, սկսում էր սաղմոսել և եռանդուն ծնրադրել, ջերմ արտասուքներով և հառաչանքներով լաց լինել, կուրծքը և երեսը ծեծել, փետել մորուքն ու թքել դրա վրա: Ձանձրացավ սատանան նրա աղոթքներից. և մի օր գիշերը գնալով նրա .....
Պատիժը
- Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, մի մեծ կաթսա տուր: - Չեմ տա, նույնիսկ ինձ չի բավականացնում: - Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, ավելի փոքր կաթսա տուր: - Փոքրն էլ չեմ տա: - Ժլատությո՛ւն, ա՛յ ժլատություն, այդ դեպքում՝ ամենափոքր կաթսան տուր: - Ասացի՝ չեմ տա, ուրեմն՝ չեմ տա: - Դե, ինչպես կուզես: Ա՛ռ քեզ մի կարկանդակ: - Տո՛ւր: Իսկ ինչո՞ւ միայն մեկը: Չէ՞ որ դու առատաձեռնությունն ես: - Ախր ես շատ էի ուզում տալ, իսկ դու կաթսա չտվեցիր: Ահա, այսպես .....
Մտքի արթնության մասին
Ծերն ասաց. «Երբ սատանան տեսնում է, որ Աստված քեզ ողորմելով` արթնություն է տվել հոգուդ, այնժամ քեզ մտցնում է քո սենյակը՝ գործի համար, բռնադատում է և ասում. «Գործի՛ր այս գործն այսօր, որովհետև անհրաժեշտ է», կամ` «Գնա՛ այսինչի  մոտ», կամ` «Տե՛ս այսինչ բանը»: Այս ամենն անում է, որպեսզի չթողնի քեզ քո լռության մեջ և հափշտակի քո հառաչանքների քաղցրությունը: Եվ եթե սատանայի ծառաները իմանան, որ դու հոժարությամբ երկարատև աղոթքների .....
Կենդանի մոմը
Մի աստվածավախ մարդ եկեղեցի գնաց: Իսկ մոմ մոռացավ գնել: Հիշեց այդ մասին միայն այն ժամանակ, երբ արդեն խորանի մոտ էր, որտեղ Սուրբ Պատարագն էր սկսվել: Ի՞նչ անել: Եթե մոմավաճառի մոտ վերադառնար, պիտի մարդկանց աղոթքը խանգարեր: Եվ որոշեց՝ ինքս կկանգնեմ մոմի փոխարեն: Եվ կանգնեց: Ողջ Պատարագը՝ ուղիղ, առանց շարժվելու ու շեղվելու, միայն երբեմն խոնարհվելով և ինչպես երբեք՝ աղոթքով բոցավառվելով… Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, հիշեց, որ մոռացել է .....
Հանդարտության մասին
Հայր Կոզմասին, որ կույս էր, պահեցող և ողորմած, երբ թախանձելով խնդրեցին  ասել, թե ո՞րն է իր մեջ մեծագույն բարիքը, ասաց. «Տիրոջ շնորհով երեք առաքինություն ստացա. չծիծաղեցի, չերդվեցի և սուտ չխոսեցի իմ բոլոր օրերում: Եվ պետք է իմանալ, որ ինչպես ճանապարհին, այնպես էլ խորհուրդների կողմից կոխրտված մտքում ոչինչ  չի  բուսնում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հավատարմությունը
Մարդը վաճառեց իր աղավնուն: Նրան հեռու-հեռու տարան: Սակայն, նա, միևնույն է, տուն վերադարձավ: Տեսավ նրան մարդն ու մտածեց. «Աղավնին հասարակ թռչուն է, բայց նույնիսկ նա՛ է դեպի իր հայրենիք ձգտում: Իսկ ես մարդ եմ, բայց բոլորովին մոռացել եմ հարազատ տանս մասին…» Եվ գնաց եկեղեցի, որը Երկնային տան երկրային դուռն է:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Կատարյալ առաքինության մասին
Ծերն ասաց. «Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքը և հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքը և չզսպի բարկությունն  ու  զայրույթը  և  չհանդարտեցնի մերձավորին՝ չի կարող ապրել»: Դարձյալ ասաց. «Եթե մարդը  սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերը և գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը` անարատությամբ կընթանա առ Աստված. և եթե .....
Անապատի նկարիչը
Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է. - Տարակուսած եմ. եկել ես այստեղ ճգնելու և աղոթելու, հոգևոր լռության մեջ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Մեկը երանելի Բոմբոսի մասին ասում էր, թե նա բազում տարիներ աղոթում էր` ասելով. «Տե՛ր, մի՛ փառավորիր ինձ երկրի վրա»: Եվ Աստված այնքան պատվեց և փառավորեց նրան՝ ինչպես Մովսեսին, քանզի ինչպես նրա երեսին հնարավոր չէր նայել՝ դեմքից ճառագող փառքի պատճառով, որ Աստված էր տվել նրան, այնպես էլ սա ստացավ նույն շնորհը, և ոչ ոք չէր կարող նայել նրան՝ նրա կյանքի վերջին օրերին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․