Գրքեր

Իրադարձություններ
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում օծվեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, իր հրաշագործ զորությամբ հայտնի Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը զորացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: Եկեղեցին «Զորավոր» է կոչվում, քանի որ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար):  Կարմիր .....
Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով
Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է.   «ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ .....
Մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» հերթական համաժողովը
Ապրիլի 18-20-ը Աղվերանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի համաժողովը, որ կրում էր «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագիրը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի հոգևորականներ և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են» (Ա Հովհ. Ե 11):   Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը .....
Ոտնլվա. Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին
Ավագ հինգշաբթի երեկոյան քրիստոնյաներն առիթ ունեն մասնակիցը դառնալու խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացող եկեղեցական մի արարողության, որ կոչվում է ոտնլվա: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր դասի հետ միասին ոտնլվայի արարողությանը նախապատրաստվում էին նաև եկեղեցում ծառայող տասներկու  դպիրներ: Նրանք մասնակից էին դառնալու ավետարանական մի պատմության, որի համաձայն` մեր Տերը, Իր անճառ փառքից խոնարհվելով, լվաց Իր առաքյալների ոտքերը: Արարողությունն .....
Ապաշխարողների արձակման կարգը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ավագ հինգշաբթին իր արարողակարգերի առատությամբ տարբերվում է Ավագ շաբաթվա մյուս օրերից: Այս օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է «Կարգ ապաշխարողաց»-ը, այնուհետև, ի հիշատակ Վերջին ընթրիքի, Ս. Պատարագ է մատուցվում և օրն ավարտվում է ոտնլվայի և խավարման արարողություններով: Թեև Ավագ հինգշաբթի օրն աշխատանքային էր, բայց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին վաղ առավոտյան բազմամարդ էր: «Կարգ ապաշխարողաց»-ի ներկաները .....
Ավագ երեքշաբթին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին: Ավագ շաբաթվա երկրորդ .....
Ծաղկազարդյան տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Զորավոր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին: Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ .....
Նավասարդ Սրբազանի ուղերձը Ավետման տոնի առթիվ
«…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար  Մեզ աշխարհում ծնած, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա’յս ձեռքերը` Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը…»: Պարույր Սևակ   Սևակյան այս տողերի բարձրագույն գնահատմամբ յուրաքանչյուր զավակ խոնարհվում է իրեն կյանք պարգևող էակի առջև, ով ի վերուստ «մայր» կոչվելով՝ դարձել .....
Ավետման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական .....
Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր
Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների .....
Նավասարդ Սրբազանն օծեց ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակի խաչքարը
Ապրիլի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ հավատացյալների թափորը Սրբազան հորը դիմավորեց եկեղեցու մուտքի մոտ։ Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա .....
Ուխտագնացությունների շարք, որ մեկնարկեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց
Մարտի 29-ին Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտները, անգլերենի մանկավարժ Արփինե Ավետիսյանի ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: «Մինչև Ս. Հարության տոնը նախատեսել ենք ուխտագնացությունների շարք, որի մեկնարկը սկսեցինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Դպրոցականների ցանկությունն էր նաև հանդիպում ունենալ հոգևորականների հետ և զրուցել իրենց հուզող հարցերի շուրջ»,- ասաց տիկին Ավետիսյանը, ով նաև .....
Ինչո՞ւ է անհրաժեշտ պահք պահել. հոգևոր զրույց Հովհաննես Թումանյանի թանգարանում
Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի համար մարտի 28-ի աշխատանքային օրն սկսվեց մյուս օրերից տարբեր. աշխատակիցներն աշխատանքի էին ներկայացել աշխատանքային ժամից մեկ ժամ առաջ: Պատճառը պահքի վերաբերյալ այն հանդիպում-զրույցն էր, որ կազմակերպվել էր՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ: Թանգարանի աշխատակիցների հետ հանդիպեցին և պահքի վերաբերյալ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․