26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Կորուստ

Մի առագաստանավ, որ մեծ ունեցվածք էր տանում, փոթորկի հուժկու ալիքներից ջախջախվում  և խորտակվում է: Նավաստիներն ու նավապետը փրկվում են` ելնելով ծովի վրա լողացող կոտրատված տախտակամածի կտորների վրա:  Երբ ծովը հանդարտվում է, նավապետը կանգնում է տախտակամածի գերանների վրա և հանդարտ ու անխռով նայում արևամուտին:

Կուչ եկած, հուսահատված նավաստիներից մեկն ասում է.

-Նավապե՛տ, մենք վհատվել և ապրելու հույսը կտրել ենք այս անծայրածիր ծովի ալիքների մեջ: Եվ ո՛չ նավ ունեինք, ո՛չ էլ ունեցվածք կորցնելու համար, իսկ դու կորցրեցիր և՛ նավդ, և՛ ամբողջ ունեցվածքդ, բայց վեհությամբ կանգնել և նայում ես արևամուտին…, մեկ ուրիշը քո փոխարեն արդեն հուսահատվել և նույնիսկ ինքնասպան էր եղել այդքան մեծ կորստից…

Նավապետը պատասխանում է .

-Այո՛, զրկվեցի այդ ամենից, բայց հավատում եմ, որ Աստված ինձ հետ է, նշանակում է` ունեմ ամեն ինչ… Մի հուսահատվեք և վհատվեք, պարզապես վեր բարձրացրեք ձեր հայացքները և մայր մտնող արևի եզերքի ներքո կնկատեք դեպի մեզ նավարկող փրկության առագաստանավը:  Աստված երբեք չի լքում նրան, ով ի սրտե ապավինում և վստահում է Իրեն,  վեր բարձրացրեք ձեր հայացքները և մշտապես կտեսնեք դեպի ձեզ լողացող նավը:

 

19.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․