Գրքեր

Աղոթքի պտուղը

Աշակերտն ասում է ծեր վանականին.

- Աղոթում եմ, բայց իմ բարի նպատակներից որևէ մեկն իրականություն չի դառնում:

Վանականը պատասխանում է.

- Նայիր, թե բարեխիղճ այգեգործն ինչպես է գործում: Նա հողի մեջ մատղաշ ծառը չի տնկում և սպասում, թե երբ է աճելու և պտուղ տալու, այլ կռանում, խոնարհվում և ծառի շուրջ հողը փխրեցնում է, այնուհետև ջրում, մշակում, հոգ տանում՝ ցուցաբերելով սեր և գոհաբանություն առ Աստված: Այդպես էլ աղոթողը նման է այգեգործի, իսկ աղոթքը` մատղաշ ծառի: Դու նման ես անբարեխիղճ այգեգործի, որ դալար ծառերը տնկում ես և սպասում, թե երբ պտուղներ կտան, սակայն անմշակ ծառերը չորանում են, ինքդ էլ՝ խռովք ապրում, թե պտուղներ չստացար: Այդքանից հետո ինչո՞ւ ես Աստծուց դժգոհում, երբ ինքդ ես ծուլանում ու քո տնկած ծառերը չորացնում...

 

Հարատև աղոթքը հրաշքներ է գործում ու պտուղներ տալիս, որովհետև Աստված նույնպես հարատև է, և Իր պարգև էլ կտրվի նրան, ով կհամապատասխանի հարատևության մակարդակին...

 

Հովհաննես Մանուկյան

24.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․