19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Քրիստոնյան և իր տեսիլքը

Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում:

Քրիստոնյան հարցնում է.

- Այսքան որոմներն ինչպես պիտի ձեռքով քաղհանես.

Հրեշտակը պատասխանում է.

- Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի:

Քրիստոնյան ասում է.

- Բայց ես պատվիրանները պահում եմ. չեմ շնանում, չեմ գողանում, չեմ սպանում:

Հրեշտակը պատասխանում է.

- Շատ քրիստոնյաներ այդպիսի մեծ մեղքեր չեն գործում, սակայն ժրաջան են փոքրերի մեջ և առավել ևս, ինչքան են, թե լուռ, թե բարձաձայն ամեն օր ուրիշների քայլերն ու արարքները քննադատում ու դատապարտում, հպարտանում, նախանձում ու բամբասում:

 

Հովհաննես Մանուկյան

20.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․