Գրքեր

Առաջ դեպի երազանքների իրականացում

Մի երիտասարդ շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է:

Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ:

Հարցնում է.

- Ինչո՞ւ ես գետին հակառակ ընթանում:

Սարսափած երիտասարդը պատասխանում է.

- Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել է մեծ բարձունքների:

Սակայն իրականում քիչ հեռու մի հսկա ջրվեժ է, և գետը գահավիժում է դեպի անդունդը:

Երիտասարդը սկսում է անհանգստանալ ու ասել.

- Այդ նույն մարդն ինձ էլ հանդիպեց ու նվիրեց այս գեղեցիկ նավակը, համոզեց, որ այս գետի

հունը տանում է դեպի անսահման հնարավորությունների քաղաքը, ուր կարող եմ

իմ ծրագրերն իրականացնել ու հանրահայտ մարդ դառնալ...

Սարսափահար երիտասարդը հարցնում է.

- Իսկ ո՞ւր են նավակիդ թիերը:

- Այդ մարդն ասաց, որ թիերն անհրաժեշտ չեն. գետի հունը բավականին ուժեղ է, և թիերը գցեց ջուրը...,- շփոթված պատասխանում է երիտասարդը:

Իսկ հեռվում արդեն լսվում էր հուժկու ջրվեժի դղրդոցը:

Ցավոք, ինչքան շատ երիտասարդներ կան, որ ինքնագոհ նավարկում են այդ գետի հունով:

Սիրելի՛ երիտասարդներ, իջե՛ք հմայիչ այդ նավակներից ու ետ դարձեք, քանի դեռ ուշ չէ...

 

Հովհաննես Մանուկյան

25.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․