Գրքեր

Գանձերի կղզին

Մի մարդ, ով սիրում էր ասել, թե ինքը հոգևոր արժեքներն է կյանքում առաջնային համարում, օտարական մի անցորդից պատահական լսում է, որ մոտակա կղզում գանձեր են պահված:   Եվ ոգևորությամբ նավարկում է, որպեսզի առաջինը տեղ հասնի և դրանց տիրանա:  Հասնում է նշված կառույցին, ուր ամուր փականով կողպված սնդուկն է դրված լինում: Եվ մի գրություն թողնված, թե բանալին հարևան կղզում ապրող մի իմաստուն ձկնորսի մոտ է:  Ժրաջան նակարկում է այդտեղ,  հապշտապ նրանից վերցնում բանալին ու քրտնաջան ետ դառնում, իր երազանքների ակնկալիքների սպասումով լեցուն սնդուկը բացում, սակայն այն լիովին դատարկ է լինում: Հիասթափված ու չարացած կողպում այն ու կրկին նավարկում ձկնորսի մոտ, նրա առջև շպրտում բանալին ու ասում.

-Ես  ապավինեցի Աստծուն և հավատացի քեզ, բայց ո′չ Նա օգնեց, ո′չ էլ` դու. ինչո՞ւ է սնդուկը դատարկ:

Իմաստունը պատասխանում է.

-Ամեն օր քեզ նման հազարավոր բախտախնդիր ոսկեխույզներ են գալիս ու այդպես ձեռնունայն գնում ու նույն հարցն ինձ ուղղում: Գանձերը շատ վաղուց ինքս եմ գտել և կարիքավոր մարդկանց բաժանել: Իսկ քեզ նման մարդիկ կրկին գալիս ու գալիս են, որպեսզի այդ գանձերը գտնեն և իրենց անձնական փառքն ավելացնեն, բայց այդպես էլ ոչինչ չեն գտնում...

 

Ավետարանն ասում է` գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա: Որտեղ ձեր սրտերն են, այնտեղ և ձեր գանձերն են/Մատթ. 6.19-21/:  Ում խոսքն ու գործը միմյանց չի համապատասխանում, նա Աստծուց ոչինչ էլ չի ստանում: 

17.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․