Գրքեր

Աշտարակը

Մի վարպետ իրենց քաղաքում չափազանց բարձր աշտարակ է կանգնեցնում, որպեսզի ամեն կողմից բոլորը տեսնեն, իսկ ինքը բարձրանում է դրա ամենավերին հարկը և ինքնագոհ սպասում թագավորի ժամանելուն, որ նրան դիմավորի և իր կատարած գործի համար պարգև ստանա: Երբ թագավորը պալատականների հետ մոտենում է, աշտարակն այնքան բարձր է լինում, որ այս մարդն աստիճաններով ինչքան իջնում է, ճանապարհն անվերջ է թվում: Իսկ հասնելուն պես ոչ ոքի չի գտնում, որովհետև թագավորն իր պալատականների հետ արդեն հեռացած է լինում...


Երբ մենք աղոթում ենք, մեղքերի թողություն խնդրում և կրոնական այլ արարողակարգերը պահում, սակայն ներքուստ չենք փոխվում, սիրով ու խոնարհությամբ լցվում, նոր մարդ դառնում, հոգևոր հպարտությունը մեր սրտում այս աշտարակի պես վեր է սլանում, և այս դեպքում մեր բոլոր հոգևոր ջանքերը մեր հոգու փրկության համար օգտակար չեն լինում...

 

 

Հովհաննես Մանուկյան

19.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․