Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Հարցրեց հայր Պիմենը հայր Հովսեփին և ասաց. «Եթե չար խոր­հուրդ այցելի ինձ, ի՞նչ անեմ. ընդդիմանա՞մ` նախքան ներս մտնելը, թե՞ թույլ տամ ներս մտնի»: Ասաց ծերը նրան. «Թո՛ւյլ տուր նախ ներս մտնի, հետո պայքարի՛ր դրա դեմ»: Եվ երբ վերադարձավ Սկիտե և նստեց իր խցում, եկավ ոմն ծեր թեբայեցի և ասաց եղբայրներին. «Հարցրի հայր Հովսեփին և ասացի` եթե աղտեղի խորհուրդ այցելի ինձ, թողնե՞մ ներս մտնի: Եվ նա ասաց. «Բնավ թույլ չտաս մերձենա քեզ և չթողնես ներս մտնի, այլ իսկույն հեռացրու քեզնից»: Եվ երբ լսեց հայր Պիմենը, թե այսպես ասաց Հովսեփը այն թեբայեցուն, իս­կույն վեր կացավ և գնաց Պանեփուտ` հայր Հովսեփի մոտ, և ասաց նրան. «Հա՛յր, ես քեզ պատմեցի իմ խորհուրդները, և դու ինձ ուրիշ պատասխան տվեցիր, իսկ թեբայեցի եղբորը` ուրիշ»: Ասաց նրան ծե­րը. «Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»: Եվ նա ասաց. «Այո, այդպես է»: Եվ ծերն ասաց. «Դու ինքդ ասացիր` ինչպես քո անձին կասեիր` այդպես և ինձ ասա»: Պատասխանեց հայր Պիմենը և ասաց. «Արդարև այդպես է»: Ասաց ծերը. «Արդ, ես քեզ ասացի` ինչպես իմ անձին. եթե թողնես ներս մտնի այդ խորհուրդը և պատերազմես նրա դեմ, առավել զորավոր և հաղթող կլինես: Սա կատարյալների և փորձվածներին ու­ղին է: Իսկ անփորձներն ու տկարները բնավ չպետք է թույլ տան, որ աղտեղի խորհուրդները մոտ գան, այլ պետք է իսկույն փախուստ տան դրանցից և հեռու վանեն իրենցից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․