13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Այլևս չեմ կարող

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով.

- Այլևս չեմ կարող..., այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից...

Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին` փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ:

Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է.

- Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:

Հիսուս պատասխանում է.

- Ցանկանում եմ ծովը քարերով լցնել և ժայռին հավասար դարձնել, որպեսզի չկարողանաս քեզ ցած նետել այստեղից:

Մարդն ասում է.

- Բայց, Տե՛ր, Դու ամենակարող և իմաստություն պարգևողն ես, մի քանի վայրկյանում կարող ես ծովը ցամաքեցնել և ժայռին հավասար դարձնել, իսկ այսպես հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովը նույնիսկ չի ծածկվի...

Հիսուս պատասխանում է.

- Ահա այդպես էլ Աստծո սերը, ներողամտությունը, ողորմությունը և փրկությունն այնքան անսահման են, որ մեղքերդ չեն կարող ծածկել Իմ ներողամտությունը և փրկության անսահմանությունը, որոնք միշտ քեզ կփրկեն ու կյանք կպարգևեն:

Մարդը լռելյայն գլուխը կախում է և հեռանում:

 

Հովհաննես Մանուկյան

04.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․