Գրքեր

Բարձունքը

Լեռնագնացը լեռներում բնակվող վանականներին պարծենալով ասում է.

- Այնպիսի բարձունքներ եմ մագլցել, որտեղ ոչ ոք դեռևս ոտք չի դրել: Այս տեղը, որտեղ դուք եք բնակվում, ես սոսկ դաշտավայր եմ համարում:

Վանականներից մեկը մոտենում է և պատասխանում.

- Հնարավոր է, որ շատ լեռների գագաթներ ես բարձրացել, բայց կյանքի լեռան ստորոտին նույնիսկ չես մոտեցել:

Լեռնագնացը հետաքրքրությամբ հարցնում է.

- Ի՞նչ լեռան մասին է խոսքը:

Վանականը շարունակում է.

- Մարդը կարող է շատ լեռներ ի վեր ելնել, սակայն բավականին դժվար է խոնարհության լեռան գագաթը բարձրանալ, որն անմատչելի է հպարտների համար: Իսկ ով մագլցել է այնտեղ, այլևս իրենով չի պարծենում, այլ այդ բարձունքից խոնարհվում է օգնելու մյուսներին, որպեսզի նրանք էլ այդտեղ բարձրանան:

 

Հովհաննես Մանուկյան

28.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․