Գրքեր

Երախտագետ լինենք, չբռնադատենք Աստծուն աղոթքով

Աստծուն աղոթքով չբռնադատենք։ Չխնդրենք ազատել մեզ ինչ-որ բանից, հիվանդությունից ու նման բաներից կամ լուծել մեր խնդիրները։ Այլ զորություն խնդրենք՝ այդ ամենին դիմանալու համար։

Ինչպես որ Նա է վեհանձնորեն ծեծում մեր հոգու դուռը, այնպես էլ մենք ազնվորեն խնդրենք այն, ինչ ցանկանում ենք։ Եվ եթե Տերը չի պատասխանում, դադարեցնենք խնդրելը։ Եթե Աստված մեզ չի տալիս այն, ինչ այդքան խնդրում ենք, ապա Նա իր պատճառներն ունի դրա համար։ Աստված էլ Իր «գաղտնիքներն» ունի։

Եթե հավատում ենք Նրա բարի նախախնամությանը, եթե հավատում ենք, որ Նրան ամեն ինչ հայտնի է մեր կյանքի մասին, և Նա միշտ բարին է կամենում մեզ, ապա ինչո՞ւ չվստահենք Նրան։ Աղոթենք պարզ ու հանգիստ, առանց կրքի ու բռնադատման։

Գիտենք, որ անցյալը, ներկան ու ապագան հայտնի ու բաց է Աստծու առաջ։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում․ «Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ» (Եբր․4։13)։ Չպնդենք մերը։ Նման ճիգը վնասում է, ոչ թե բարիք բերում․․․

Չձգտենք ձեռք բերել այն, ինչ ցանկանում ենք, այլ թողնենք դա Աստծու կամքին։ Որովհետև այսպիսի օրենք կա․ որքան շատ ենք վազում մի բանի հետևից, այնքան դա ավելի է հեռանում։ Նշանակում է՝ համբերություն, հավատ ու հանդարտություն է հարկավոր։ Եվ եթե մոռանանք [մեր ուզածը], Տերը երբեք չի մոռանում, և եթե դա մեր օգտի համար է, ապա Նա կտա այն, ինչ պետք է և երբ պետք է։

Աղոթելիս խնդրենք միայն մեր հոգու փրկությունը։ Մի՞թե Տերը չասաց․ «Նախ փնտրեք Աստծու Արքայությունը ․․․․ և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Մտթ․ 6։33, Ղուկ․ 12։31)։ Քրիստոս հեշտությամբ կարող է տալ մեզ այն, ինչ ուզում ենք։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․