Գրքեր

Երկնային քաղաքը

Սրբակեցությամբ և հրաշքներով հայտնի մի ծերունի վանական իր շուրջը հավաքված երիտասարդներին պատմում է, թե մի պատանի ժամանում է կղզու վրա գտնվող վանքը և մի ծեր վանականի ասում.
- Երբ գյուղից առաջին անգամ եկա քաղաք և տեսա աշխույժ կյանքը, նոր հորիզոնները, հնարավորությունները, այլևս չկամեցա գյուղ վերադառնալ: Զարմանում եմ, թե ինչո՞ւ եք հեռացել քաղաքից և ապրում եք վանքում, երբ կարելի է վայելել աշխարհիկ կյանքը:
Վանականը պատասխանում է.
- Ինքս էլ քեզ պես մի օր, երբ եկա այս վայրը, հայացքս բարձրացրեցի դեպի երկինք ու տեսա անպատմելի, գեղեցիկ երկնային քաղաքը, կյանքի անսահման հորիզոններն ու հնարավորությունները, այլևս չկամեցա վերադառնալ քաղաք ու ձգտեցի դառնալ երկնային քաղաքացի, որովհետև աշխարհիկ կյանքը կորցրեց իր գույները երկնային կյանքի սրբության, անսահմանության և լույսի առջև...
Պատանին հայացքն ուղղում է երկնքին, այնուհետև ասում ծեր վանականին.
- Սովորեցրու ինձ տեսնել երկնային քաղաքը...

Ծերունի վանականն իր շուրջը հավաքված երիտասարդներին այս ամենը պատմելուց հետո նշում է, որ այդ պատանին ինքն էր...

 

Հովհաննես Մանուկյան

18.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․