19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Դարպասների մոտ

Երկու ազնվական մոտենում են թագավորի դղյակի դարպասներին: Նրանցից մեկը, որ թանկարժեք զարդեր էր կրում, ասում է.

-Ինքս ինձ արժանավոր չեմ համարում, բայցի վերջո արքան գնահատեց իմ գործնու աշխատանքը և հրավիրեց թագավորական հանդիսությանը:

Մյուսն ասում է.

-Ինքս էլ ուրախ կլինեի քեզ նման արժանավոր անձին իբրև հյուր ընդունել իմ հարկի ներքո:

Առաջին ազնվականը, որ իր ոսկյա զարդերով էր հպարտանում պատասխանում է.

-Շնորհակալություն, բայց ժամանակ չունեմ, գործերս շատ են ու կարևոր:

Երբ հասնում են դարպասներին, պահակախումբը կանգնեցնում է և թույլ տալիս երկրորդազնվականին ներս մտնել:

Առաջին ազնվականն ապշում է և հարցնում.

-Ինչո՞ւ թույլ տվեցիք, որ միայն անշուք զգեստներով և թանկարժեք զարդեր չունեցողայդ մարդը ներս մտնի:

Պահակախմբից պատասխանում են.

-Ո՛վ անմիտ մարդ, մի՞թե չճանաչեցիր թագավորի հանրահայտ ոսկերչին, ում պատրաստած զարդերը նաև դու ես կրում և դրանցով քեզ գովաբանում:  Իսկ քեզ համար հրամայված է, որպեսզի սպասես այնքան, մինչև թագավորը կորոշի ներս թողնել կամ ետ ուղարկել:

 

Մարդիկ իրենց հպարտության պատճառով մեծ կարծիք ունեն իրենց մասինբայց Աստված այլ կերպ է նայում մարդկանց ու տեսնում նրանց իրական էությունը, ինչպես գրված է Սուրբ Գրքում, թե մարդիկ մարդկանց երեսին են նայում, իսկ Աստված` մարդկանց սրտերին (Ա Թագ. 16.7):  Այդ իսկ պատճառով Երկնքի արքայություն մտնելու համար կանչվածները շատ են, ընտրյալները` քիչ:

18.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․