Գրքեր

Ի՞նչ է դրախտը

- Ասա տեսնեմ՝ դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ, չնայած սեփական մեղավորության ու տկարություններիդ զգացումին, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև Քրիստոսի սիրո միության մեջ ես գտնվում։ Աստված արժանացնի մեզ տեսնելու Տիրոջ երեսը և՛ այստեղ՝ երկրի վրա, և՛ այնտեղ, ուր գնալու ենք։

Տերը երբեք ու ոչ մի տեղ չի թողնում մեզ։ Այն պահից, երբ Նա եկավ աշխարհ ու Սուրբ Կույսից ծնվելով՝ դարձավ Մարդացյալ Աստված, Նա միշտ մեզ հետ է։

Եթե տեսնեինք, թե Քրիստոս ինչպես է սիրում մեզ ու ինչ է անում մեզ համար, կխենթանայինք ուրախությունից։ Կմնայինք Նրա բաց արած գրկում և այլևս ոչինչ չէր հուզի մեզ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

18.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․