2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Օձն ու իր բունը

Երբ օձն իր բնից դուրս է գալիս ու գնում ուր որ ուզում է, և հինգ տեղից է ծռմռվում, նոր միայն առաջ է շարժվում: Երբ վերադառնում է բնի մոտ, ուղղվում է, նոր միայն կարողանում է ներս մտնել հանգստանալու համար: 

Առակի մեկնությունը. Առակը մեզ հիշեցնում է, որ մարդը հինգ զգայարաններ ունի՝ աչքը, ականջը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա հոտոտելիքը: Ու երբ գնում է մեղք գործելու, աչքով չարին է նայում, ականջներով չար բաներ է լսում, բերանով չար բաներ է խոսում, ձեռքերով անօրենություններ է գործում, ոտքով չար ճանապարհով է գնում, քթով մեղքի գարշահոտությանն է հաղորդվում: Իսկ երբ մեղավոր մարդը եկեղեցու դուռն է գալիս աղոթելու, նա պարտավոր է հինգ զգայարանները ուղղել՝ խոստովանությամբ մաքրել, որ կարողանա հոգին խաղաղվի, որպեսզի աղոթքը ընդունելի լինի Աստծուն: Ինչպես օձը չի կարող ծռված իր բունը մտնել, այդպես էլ մարդը չի կարող առանց իր հինգ զգայարանների չար սովորություններից հրաժարվելով ու զղջումով ապաշխարելով, խոստացված Աստծո Արքայությունը մտնել:

12.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․