Գրքեր

Ինչո՞ւ հենց նա...

Գայլերը հարձակվում են մի հովվի հարյուրավոր գառների վրա և բոլորին կոտորում, իսկ հովվին էլ՝ մահացու վերքեր հասցնում: Մտահոգված հարևանները հավաքվում են և փորձում հասկանալ, թե ինչու Աստված չօգնեց այդ հովվին, որը մեծ ջանքերով այդքան գառներ էր պահել ու խնամել, բայց արդեն երկրորդ անգամ նրան դժբախտություն էր պատահում և հարցնում են այդ հովվին լավ ճանաչող մի մարդու, որն ասում է.

- Չեք պատկերացնում, թե որքան իմաստուն են Աստծու ճանապարհները: Այդ հովիվը իր ստացած եկամուտների շնորհիվ ցանկանում էր իշխանավորներին կաշառել և ձեր ցորենի արտերը ձեզանից խլել ու արոտավայր դարձնել ու այդպիսով ձեզ էլ առանց հացի թողնել: Նախքան նման դժբախտություն պատահելը Աստված զգուշացնում է, և առաջին անգամ գայլերը հարձակվեցին և նրա գառների մի մասը հոշոտեցին: Բայց այդ հովիվը պահած ամբողջ ոսկին հանեց և նոր գառներ գնեց, որպեսզի այդ կերպ շահույթ ստանա ու ձեր արտերը զավթի: Արդ, Աստված այս անգամ թույլ տվեց, որ այս մարդը վերջնականապես զրկվի և՛ գառներից, և՛ ոսկուց, ինչպես նաև գայլերի հարձակմանը ենթարկվի, որպեսզի նրա սրտում բույն դրած ագահությունն այլևս ոչինչ չունենա ստանալու, ու նրան հոգին վերջնական կործանման չենթարկվի...

Հովվի հարևանները այս լսելով ասում են.

- Փա՜ռք Աստծուն, որ ցորենի արտերից չզրկվեցինք, իսկ հովվին էլ՝ ապաշխարություն, սեր և խոնարհություն...

 

Հովհաննես Մանուկյան

12.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․