Գրքեր

Խորեն Քոթանջյան

Ծնվել է 1956 թվականի, մայիսի 21-ին Լենինական (ներկայիս Գյումրի) քաղաքում:

1963-1973թթ. սովորել է Լենինականի Սուրեն Սպանդարյանի անվան N 4 միջնակարգ դպրոցում:

1973-1978թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

1978-1982թթ. աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի ռադիացոն ֆիզիկայի լաբորատրիայում, որպես կրտսեր գիտաշխատող:

1982-1986թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում և ավարտել «պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ:

1987 թվականին պաշտպանել է գիտական թեզն ու ստացել Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում:

1987-1999թթ. ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հաշվիչ տեխնիկայի և ծրագրավորման բաժինը: 35-ից ավել գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

1999 – 2004թթ. ղեկավարել է «Ամերիկյան Ինֆայնայթ Թեքնոլըջի Քորփորեյշն» ընկերության (IT ոլորտ) Հայաստանյան մասնաճյուղը:

2004թ-ից  առ այսօր հանդիսանում է «Թերմոռոս-ԱՐ»  ընկերության տնօրենը:

2012թ-ից «ՎԱՆ»  հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից է:

2016թ.-ին ընտրվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ:

29.09.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․