Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Երկու արյունակից եղբայրներ` աշխարհից հրաժարված, գնա­ցին Նիտրիա լեռը՝ ոմն ծերի մոտ: Սրանց երկուսին էլ Աստված տվեց զղջման և արտասուքի շնորհը: Մի օր ծերը երազում տեսավ, որ եր­կու եղբայրներն էլ՝ յուրաքանչյուրն առանձին, աղոթքի մեջ էին և արտասուքներով թրջում էին իրենց մագաղաթները. մեկի գիրը հեշ­տությամբ ջնջվում էր, իսկ մյուսինը` տքնությամբ, քանզի պինդ թա­նաքի պես էր: Եվ ծերն աղաչեց Աստծուն մեկնել երազը: Եվ հրեշ­տակը գալով` նրան ասաց. «Մագաղաթների վրա գրվածները նրանց մեղքերն են, նրանցից մեկը, սակայն, բնական մեղքերով մեղանչեց, դրա համար էլ հեշտությամբ են ջնջվում, իսկ մյուսը պիղծ և աղտեղի հանցանքների մեջ շաղախվեց, դրա համար էլ նրան առավել ջանքեր ու տքնություններ են հարկավոր ապաշխարության և մեծ խոնարհու­թյան համար»: Դրանից հետո ծերն այն եղբորն ասաց. «Ջանա՛, եղ­բա՛յր, քանզի քո գրերը թանձր թանաքով և տքնությամբ են ջնջվում, բայց և այնպես կջնջվեն»: Եվ մինչև մահ չհայտնեց նրան իրողությու­նը, որպեսզի չխաթարի նրա հոժարությունը, այլ միայն այ՛ս էր ասում նրան. «Տքն՛իր, եղբա՛յր, և տքնությամբ կջնջվեն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․