19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Բամբասողների մասին

Մի կրոնավոր կար` զգեստով և ոչ թե վարքով, անունով և ոչ թե  արդյունավորությամբ, որն մեծապես սովոր էր ամեն տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան հորդորում էին, որ իր հոգու փրկության համար խոստովանի եւ փութաջանություն դրսևորի: Նա էլ պատասխանեց, թե՝

- Դա չե՛մ անի:

-Ինչո՞ւ,-  հարցրին նրան:

Ասաց.

- Չեմ կարող:

Եվ երբ այլեզան խոսքերով նրան հորդորում էին, որ գոնե վերջին շնչում ամբողջ ուժով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը դիմի, Փրկչի մարդասիրությունը խնդրի, նա, հանեց լեզուն, մատով հարվածելով նրան` ասաց.

- Ինձ դատապարտեց ամենաչար այս լեզուն:

Այս խոսքերի վրա լեզուն այնքան մեծացավ, որ այլևս բերանում չէր տեղավորվում:

Եվ այս կերպ մեռնելով` բոլոր բամբասողներին կորստյան օրինակ ցույց տվեց:

 

Հայելի վարուց

30.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․