Գրքեր

Փոխիր մտքերդ

Կար-չկար մի ծեր կին, որն անընդհատ լաց էր լինում: Նրա ավագ դուստրը ամուսնացել էր անձրևանոցներ վաճառողի հետ, իսկ կրտսերը՝ արիշտա վաճառողի:

Երբ ծեր կինը տեսնում էր, որ եղանակը լավն է, և օրն արևային է լինելու, տխրում էր՝ մտածելով. «Ի՜նչ վատ է: Այս լավ եղանակին ոչ ոք անձրևանոց չի գնի դստերս կրպակից»:

Եթե եղանակը վատն էր ու անձրևում էր, նա կրկին լաց էր լինում՝ ասելով. «Արիշտան չի չորանա այս անձրևոտ եղանակին, և կրտսեր դուստրս չի կարողանա վաճառել այն»:

Եվ այդպես ամեն օր, արևին, թե անձրևին լալիս էր ծեր կինը՝ մե՛կ ավագ դստեր համար, մե՛կ՝ կրտսեր: Մի օր էլ մի իմաստուն մարդ տեսավ նրան լաց լինելիս և հարցրեց, թե ինչ է պատահել: Կինը պատմեց իր վշտերի մասին, իսկ իմաստունը ժպտալով պատասխանեց.

- Քանի որ եղանակը փոխել չես կարող, փոխիր մտքերդ: Երբ արև է, մի՛ մտածիր ավագ դստերդ անձրևանոցների մասին, այլ կրտսեր դստերդ արիշտայի մասին մտածիր, թե ի՜նչ լավ վաճառք կլինի: Իսկ անձրևի ժամանակ մտածիր, որ լավ է, քանի որ ավագ դստերդ անձրևանոցներն արագ կվաճառվեն:

Այն օրվանից ծեր կինն այլևս լաց չէր լինում, այլ անընդհատ ուրախանում էր աղջիկների համար, դուստրերն էլ մոր համար էին ուրախանում, քանի որ մինչ այդ ոչ մի կերպ չէին կարողանում նրան մխիթարել:

Սովորենք միշտ փնտրել ու գտնել բարին:


Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․