Գրքեր

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»

Սիրելինե՛ր,

Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «...նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին Բեթղեհեմի աստղին և առաջնորդվեցին դեպի Մանուկ Հիսուս, այնպես էլ դուք ձեր կյանքի բոլոր օրերի մեջ փնտրեք Տիրոջը, քայլեք Նրա ուղենշած ճանապարհով և եղեք Մարդացյալ Փրկչի Խոսքի ու Սիրո վկաները: Թող Աստվածհայտնության տոնը սիրով, հաճությամբ ու ցնծությամբ լցնի ձեր հոգիները: Ամեն:

 

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:

Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

02.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․