Գրքեր
Օրհնեցեք Տեր հայր: Մերօրյա իրականությունում շատ են սատանայի հարձակումները,երբ նեռը ամեն կերպ մեզ փորձում է ճշմարիտ ուղղուց շեղել՝ մեր ամենասիրելի մարդկանց միջոցով։ Այս կեղծաճարակի օրերին,երբ փորձում ես Աստծով անցկացնել ամեն օրդ, շատ մարդիկ ասում են հետեւյալը. —Իսկ ինչ գիտես,միգուցե Աստվածաշունչը եւս գրվել է համաշխարհային դիվահար կառավարիչների կողմից,որպեսզի մարդկությունը լուռ ու հանդուրժելով հպատակվի։ Չէ որ Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է դիմացինին սիրել,ներել, չարին բարով պատասխանել։

Մերօրյա իրականության մեջ և ընդմիշտ ավելի շատ է Աստծո օրհնությունը և պահպանությունը: Աստծո օրհնությունը զգալու համար պետք է հավատալ Աստծուն, կյանքի կոչել Նրա պատգամներն ու պատվիրանները և այդ պարագային զերծ կմնաք սատանայի հարձակումներից: Ձեր կասկածները փարատելու և այլևս չասելու. «Մարդիկ ասում են...» հարկ է, որ Ս. Գիրքը կարդաք: Ս. Գիրքը գրվել է տարբեր դարերում տարբեր հեղինակների կողմից, Սուրբ Հոգու ներգործությամբ՝ այսինքն Աստծո շնչով:

Ճշմարիտ ուղին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է (Հովհ. ԺԴ 6), որ աստվածային Իր զորությամբ մեզ սովորեցրեց սիրել, ներել և ուշադիր լինել մեր նմանի նկատմամբ: Քրիստոսի կյանքը լավագույն օրինակն է մեզ համար; Քրիստոս հաղթեց մեղքին, հաղթեց մահին, հարություն առավ և ողջ մարդկությանը հավիտենական կյանքի հույս պարգևեց: «Թող չխռովվեն ձեր սրտերը: Հավատացեք Աստծուն» (Հովհ. ԺԴ 1), աղոթեք Աստծուն և ապավինեք Աստծուն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․