18 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
Հարց 76 - Ո՞րն է Եսայի մարգարեի խոսքի իմաստը, երբ ասում է. «Այնտեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի, իսկ հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի» (Եսայի 65:20):

Պատասխան – Այդ խոսքն այսպես են մեկնում. մանկահասակ (այսինքն՝ դեռևս անհաս)՝ երեխա (այսինքն՝ մանուկ) է անվանում նրանց, ովքեր շատ օրեր ու տարիներ են ամփոփում իրենց հասակի մեջ, սակայն իմաստության և բարի բնավորության առումով երեխա են:

Արդ՝ մանկահասակ ասվածն ընկալվում է հարյուր տարեկան մանուկ. իբր թե Քրիստոսի ժամանակ ճշմարիտ քրիստոնյաները մի հասակի չէին: Նրանք իրենց բնավորության թերությամբ և թեթևությամբ մանուկներ էին, սակայն բոլորն էլ կենաց մաքրությամբ, շնորհներով և առաքինությամբ կատարյալ տղամարդիկ էին, թեև աստիճանով մեկը մյուսին չեն համընկնում, որովհետև ոմանք սրբությամբ մեծ են, ոմանք՝ փոքր:

Մկրտությամբ հոգեպես ծնվածները սակավ օրերով մանուկ չեն համարվում, այլ որպես շնորհով կատարյալ տղամարդիկ, առաքինությամբ իսկույն կատարյալ են դառնում, ինչպիսին էին առաջին քրիստոնյաները: Այս հարցի պատասխանը հայտնի է դառնում հետևյալ խոսքից. Ծերը, որ չի լրացել իր օրերը, այսինքն՝ Նոր Օրենքում երեխա չէ և կամ ոչ էլ մեծահասակը, այսինքն՝ իր օրենքն առաքինությամբ չկատարողը, ապա՝ ծերերը քրիստոնեության մեջ, ինչպես և մանուկները, անցկացնում են իրենց տարիներն առաքինությամբ:

Բայց երբ ասում է՝ կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի և այլն, այս խոսքն այսպես է մեկնվում: Նոր Օրենքում մեղավոր հավատացյալը չի մեռնում, այսինքն՝ Նոր Օրենքում հավատացյալ մեղավորը եկեղեցուց դուրս չի նետվում, չի անիծվում, մինչև հարյուր տարեկան չդառնա: Հարյուր տարեկան ասելիս տարիքը մի հասկացիր: Նրան հարյուր տարեկան են կոչում այն պատճառով, որ ինչպես հարյուր թիվն է հաշվարկի մեջ կատարյալ, նույնպես և հարյուր տարեկան ասելով պետք է հասկանան, որ մեղքերով կատարյալ է, և մեղանչելը նրա սովորությունն է, ուստի անվանվում է և՛ լիրբ, և՛ անամոթ:

Սրանից հասկացվում է, որ տգիտությամբ մեղանչողը եկեղեցուց դուրս չի նետվում, մինչև մեղքերին սովորած հասակը չամբողջանա՝ կատարյալ չլինի: Ահա այդպիսի մարդն է միայն պիղծ ու անիծյալ համարվում: Դա է հարյուրամյա ծերը, նրան են անվանում հարյուր տարեկան մահացած:

Եվս մեկ տեսակետ: Ոմանք այսպես են մեկնում. Քրիստոսի եկեղեցում անգամ մանուկները, որ ծնվում են Սուրբ Ավազանից, իմաստությամբ ու քրիստոնեական առաքինությամբ կատարյալ մարդիկ են: Սրանից հետևում է, որ տարիքով կատարյալ եղողը, եթե շնորհների ամբողջությամբ թերի է, մեղավոր ու անիծյալ է համարվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․