Գրքեր
բարև ձեզ կներեք մի բան հարցնեմ էլի պաշտել ինչ է նշանակում ինչ է պաշտամունքը որոնք են պաշտամունքի ձևերը։

Աստված օրհնի Ձեզ։ Պաշտամունքը (լատ.՝ cultus – հետևելը, հարգելը) պրակտիկ գործողությունների, տարբեր միջոցների համալիր ամբողջությունն է, որի օգնությամբ հավատացյալը հաղորդակցվում կամ փորձում է հաղորդակցվել գերբնական աշխարհի հետ, շփման մեջ մտնել վերջինիս հետ ու փոխազդել նրա վրա: Պաշտամունքի բովանդակությունը կախված է համապատասխան կրոնական ուղղության գաղափարներով, համակարգային առանձնահատկություններով, դոգմաներով, նպատակներով, սպասվող արդյունքներով: Կրոնական տեքստերի ընթերացնության, աղոթասացության, ավանդույթների շնորհիվ հավատացյալների մեջ առաջ է գալիս կրոնական գիտակցություն, ինչը սերտորեն շաղկապվում է պաշտամունքի հետ: Պաշտամունքը կարելի է գեղարվեստորեն անվանել «կրոնական միֆի կամ կրոնական տեքստերի թատերականացում», որը կապված է տեքստում կամ տվյալ կրոնական համակարգում առկա իրողությունների նկատմամբ անխախտ հավատքի հետ: Պաշտամունքային պրակտիկայի մեջ են մտնում հավատացյալների գործողությունները, որոնք կապված են կրոնական գործունեության հետ (ծեսեր, ծիսակատարություններ, զոհաբերություներ, խորհուրդներ, խորհրդապաշտություններ, ծոմապահություն, աղոթքներ և այլն): Պաշտամունքի սուբյեկտ կարող է լինել կրոնական խումբը կամ հավատացյալ անհատը: Կրոնական պաշտամունքին մասնակից դառնալու մոտիվներն են՝ կրոնական հավատը, կրոնական զգացմունքները, կրոնական պահանջները, ձգտումները և այլն: Պաշտամունքի հատկանիշներից պաշտամունքի միջոցներն են, որոնց մեջ են մտնում պաշտամունքի վայրը, կրոնական արվեստը (ճարտարապետություն, երաժշտություն, գեղանկարչություն և այլն), տարբեր պաշտամունքային իրեր (խաչ, մոմ և այլն):

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․