18 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
Հարց 47 – Պոռնիկ կին առնելը կամ պոռնիկի հետ ամուսնանալը բոլոր օրենքներով արգելված է: Արդ՝ ինչո՞ւ է Աստված հրամայում Ովսե մարգարեին պոռնիկ կին առնել (Ովսե 1:2):

Պատասխան – Այդ խոսքդ խորհրդավորաբար այսպես է մեկնվում. իբրև թե Ովսեի՝ պոռնիկ կին առնելն օրինակն է Աստծո Որդու հետ մարդկային պոռնիկ բնության միանալու: Մարդկային բնությունը պոռնիկ է համարվում, քանզի իր ճշմարիտ պաշտելի Աստծուն թողել էր և հետևում էր կռապաշտության, ինչպես որ պոռնիկ է կոչվում այն կինը, որ օրինավոր ամուսնուն թողնում է և օտարների հետ զուգավորվում:

Բայց պիտի ասես, թե խորհրդավոր արված մեկնությունն իմացանք, սակայն մարգարեի այդ արարքը մի՞թե մեղք չէ: Աստվածաբաններն այսպես են պատասխանում. «Ովսեի՝ որպես ամուսին մերձենալը պոռնիկին կամ շնացող կնոջը նրա համար էր, որ իրեն հրամայված էր Աստծուց՝ ամուսնությունը հաստատողից»: Չէ՞ որ Աստված ասաց, որ պոռնիկի հետ ամուսնանալը մեղք է: Եվ քանի որ միայն Ովսեին Ինքը հրամայեց, ուրեմն մեղք չէ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․