Գրքեր

Բ Կորնթացիներ 8.16-24

16 Բայց գոհութի՜ւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, 17 որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ: 18 Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է: 19 Եւ ոչ միայն այսչափ. այլեւ նշանակուելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով: 20 Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի թէ մէկն արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. 21 քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ: 22 Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաներում՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ: 23 Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ: Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը: 24 Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցոյց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․